Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Քոչարյանի հետ իր հանդիպման մասին

Հանդիպումը կայացել է հունիսի 13-ին
rd-despanatun

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:

«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ», — ասված է Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին։

*

*