Հայաստանի և Մալթայի ինքնիշխան ուխտի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր

Համաձայնագիրը նպատակ ունի խթանելու առողջապահական, մարդասիրական բնագավառներում համատեղ գործունեությունը:
handipum

Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը:

Ինչպես Վատիկանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համաձայնագիրը նպատակ ունի խթանելու առողջապահական, մարդասիրական բնագավառներում համատեղ գործունեությունը:

Ստորագրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես եկան ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները