Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի փոխնախագահ

Փակ գաղտնի քվեարկությունը կայացել է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում
mak

Փակ գաղտնի քվեարկությունը կայացել է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում: Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի 71-րդ Գլխավոր Վեհաժողովի փոխնախագահ:Այս մասին հայտնում է Մեդիամաքսը:

Ընդհանուր առմամբ, ընտրվել են ՄԱԿ-ի 71-րդ Գլխավոր Վեհաժողովի 21 փոխնախագահներ:

Հայաստանն ընտրվել է Արեւելյան Եվրոպայի երկրների խմբից:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ս.թ. հունվարին ընտրվել է կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:

*

*