Հայաստանում բացվեց Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը

Այն գտնվում է Բաղրամյան 24 հասցեում
lyuqsemburgi-hyupatosaran-bacum

Երևանում մարտի 27-ին բացվեց Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը: Բաղրամյան 24 հասցեում այսուհետ գործող հյուպատոսարանը դառնալու է երկու երկրների համագործակցության կարեւոր կենտրոնը Հայաստանում:

Հյուպատոսարանի բացումը կատարեցին այդ նպատակով պատվիրակության հետ Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսն է Սուրեն Զոհրաբյանը:

«Մեր առաքելությունը շատ հստակ է. փորձելու ենք Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ կապերը ավելի զարգացնել տարբեր ոլորտներում՝ բանկային, բիզնեսի, երիտասարդների փոխանակման ծրագրերի, եւ այդ նպատակով ստեղծվում է նաեւ Լյուքսեմբուրգի եւ Հայաստանի առեւտրի պալատ »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց հյուպատոսը:

*

*