Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահը։
lavrov-ararat

Նոյեմբերի 20-21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահը։ Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը  Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

Նախատեսված է նաեւ ՌԴ արտգործնախարարի այցը Ծիծեռնակաբերդ։

 

*

*