Հայաստանը Կատարում դեսպանատուն կունենա

Ծախսերի կեսից ավելին երեք տարով կհոգա ընդունող կողմը...
katar

Հայաստանի Հանրապետությունը Կատարի Պետությունում դեսպանություն կունենա: Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Կատարում ՀՀ դեսպանի նստավայրը կլինի Դոհայում:

Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ դեսպանության պահպանման ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 93.7 մլն դրամ, որից 53.5 մլն դրամը երեք տարի ժամկետով պատրաստ է տրամադրել կատարական կողմը, իսկ 40.2 մլն դրամի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին:

*

*