Հայաստանը և Ճապոնիան ստորագրեցին ներդրումների ազատականացման և պաշտպանության համաձայնագիր

Տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան․․․
hamadzaynagir

Հայաստանը և Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր ստորագրեցին: Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ճապոնական կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրում, ինչը Հայաստանում բարձր են գնահատում:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր փուլ է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով: «Այս համաձայնագրի ստորագրումը լավ հիմքի նոր սկիզբ է, նոր հիմք, որի վրա Հայաստանը և Ճապոնիան բազմաթիվ հնարավորություններ կստանան ընդլայնել և զարգացնել տնտեսական կապերը»,- ասաց դեսպանը:

 

*

*