Հայաստանը և Հնդկաստանը կզարգացնեն պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
handipum (2)

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել են համագործակցության բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և ռազմատեխնիկական բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

*

*