Կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը

«Սա պատմական բարեկամություն է, սա քաղաքակրթական, արժեքների վրա հիմնված բարեկամություն է»
hayastan-hunastan-kipros

Նիկոսիայում երեկ կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նրանք համաձայնության են եկել եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակը երեք երկրների խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումն է:

Համաձայնություն է ձեռք բերվել, որ երկրների կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով առաջին գագաթաժողովը կհյուրընկալի Հայաստանը՝ 2020 թվականի հունվարին: Հանդիպման ավարտին Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարներն ընդունել են համատեղ հայտարարություն:

«Սա պատմական բարեկամություն է, սա քաղաքակրթական, արժեքների վրա հիմնված բարեկամություն է, որը մենք՝ որպես ինքնիշխան պետություններ, որպես ազգ-պետություններ պետք է վերածենք գործնական համագործակցության՝ ի շահ մեր ազգերի եւ ժողովուրդների»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

*

*