Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից. Տոնոյան

Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները...
davit-tonoyan (2)

Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն` այդ պաշտոնում նոր ներկայացուցիչ նշանակել: Այդ մասին ռուս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միևնույն ժամանակ նաև նշել է, որ ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու համար նախադրյալներ չկան:

Պատասխանելով հարցին, կարող են արդյոք ՀԱՊԿ-ում առկա խնդիրները առիթ հանդիսանալ ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նախարարի պաշտոնակատարն ասել է. «Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է… Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախադրյալ դառնալ ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նման նախադրյալներ չկան` ոչ′ աշխարհաքաղաքական, ոչ′ ռազմաքաղաքական, ոչ′ ռազմավարական»:

*

*