Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար առաջարկել է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը. «Ինտերֆաքս»

Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին...
vaxarshak-harutyunyan

Հայաստանը մտադիր է առաջադրել ՀՀ նախկին պաշտպանության նախարար (1999-2000 թթ.), գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում են հայկական ԶԼՄ-ները` հղում անելով կառավարական աղբյուրի։ Այդ մասին գրում է «Ինտերֆաքսը»։

Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-2-ին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ի դեպ, դատարանը  Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները