Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ․ Սվիտալսկի

Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ կազմակերպել է բացառիկ ճեպազրույց․․․
svitalski

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, մարտի 7-ին, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին:

«Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-նշել է Պյոտր Սվիտալսկին: Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: ԵՄ դեսպանը իր խոսքում նշել է, որ «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերը` զարգանալու և բարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար։

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ շոշափվել են մի շարք թեմաներ` կապված գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզայի ազատականացման հիմնախնդիրների հետ։

*

*