Հայաստանը խելամիտ արտաքին քաղաքականություն է վարում․ Թոմաս Շրապել

ԵՄ-ի ու Եվրասիական միության հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով
konrad-adenauer

«Կոնրադ Ադեանուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս  տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ արտաքին քաղաքականություն: Մարտի 26-ին անցկացված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում Շրապելն ընդգծեց, որ Հայաստանը,  լինելով Եվրասիական միության անդամ, միևնույն ժամանակ կարողանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել:

«Ոմանք, իհարկե, այսպիսի համադրության մեջ հակասություններ են տեսնում` մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար որպես «Կոնրադ Ադենաուեր»-ի ներկայացուցիչների,  դա հակասություն չի համարվում: Ավելի քան համոզված ենք, որ այդ համադրությունը ոչ թե «կամ-կամ» , այլ «և-և» սկզբունքով է»,-ասաց Շրապելը:

 

 

*

*