ԵՄ-ում սպասում են ապագայում Եվրամիություն-Հայաստան համաձայնագրին

Եվրամիությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
em-hayastan

Եվրամիությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԵՄ գրասենյակից:

«Հայաստանի Հանրապետությունն անցած տարիների ընթացքում հիմնարար զարգացումներ է իրականացրել, և մենք ակնկալում ենք շարունակել ապագայում երկրի հետ սերտ համագործակցությունը: Եվրամիությունը շարունակել է և կշարունակի աջակցել ուժեղ ժողովրդավարական կառույցների զարգացմանը, օրենքի գերակայությանը, տնտեսական բարգավաճմանը` ի շահ բոլոր քաղաքացիների»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:

ԵՄ-ում սպասում են ապագայում Եվրամիություն-Հայաստան համաձայնագրին, որը Արևելյան գործընկերության շրջանակում ունեցած համագործակցության հետ զուգահեռ թույլ կտա կառույցին ակտիվացնել երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու նրանց բարեփոխման ջանքերին և ակտիվացնելու շփումները բնակչության հետ:

*

*