Ստորագրվել է Հայաստանի եւ Չինաստանի ՊՆ-ների 2017 թ.-ի համագործակցության ծրագիրը — Երկիր Մեդիա

Ստորագրվել է Հայաստանի եւ Չինաստանի ՊՆ-ների 2017 թ.-ի համագործակցության ծրագիրը

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու
hh-chinastan

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ՝ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությանն ընդունել են Հայաստանի Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ՝ Մովսես Հակոբյանը, եւ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ավարտին Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա ստորագրվել են Հայաստանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2017թ. համագործակցության ծրագիրը:

*

*