Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Բրազիլիայի...
handipum (2)

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող Բրազիլիայի հետ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Բրազիլիայի փոխադարձ աջակցությունը: Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են: Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը:

Բրազիլիայի արտգործնախարարն ընդգծել է, որ հայերն իր երկրում մեծ հարգանք են վայելում և, լինելով Բրազիլիայի քաղաքացիներ, միաժամանակ սերտորեն կապված են իրենց արմատներին ու շատ հայրենասեր մարդիկ են, ովքեր զգալիորեն նպաստում են հայ-բրազիլական կապերի ամրապնդմանը:

*

*