Փաստն այն է, որ ինչ-որ առումով մենք արդեն ճանաչել ենք Արցախը․ Կիրո Մանոյան

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում․․․
kiro-manoyan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում արդեն արվածին իրավական հիմք է տալու և դրանով իսկ շատ հարցերի պատասխան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Որպեսզի չստացվի, որ ամեն անգամ վարչապետը ստիպված լինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, և այլն: Կամ՝ Հայաստանը հայտարարում է, որ ինքն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ ոչ մի պայմանագիր չի ստորագրվել. կա միջպետական պայմանագիր, միջկառավարական, որն ինչ-որ առումով նաև ճանաչում է ենթադրում: Այսինքն՝ փաստն այն է, որ ինչ-որ առումով մենք  արդեն ճանաչել ենք՝ սկսած նաև նրանից, որ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, որը պաշտոնական Երևանի տեսանկյունից նույն կարգավիճակն ունի, ինչ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունները»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*