Հայաստանը թույլ է տալիս «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին» մասնակցելու բանակցություններին

Հայաստանի դիրքորոշումը Արցախյան բանակցություններում փոխվել է
hovhannes-igityan

Վարչապետ Փաշինյանը դեմ չէ, որ Արցախյան բանակցություններում Ալիեւի հետ լինեն նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Նման հայտարարություն է արել Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հովհաննես Իգիթյանը։ Նրա կարծիքով, հիմա բանակցային գործընթացում կարեւոր է այն սկզբունքային մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային սեղանի կողմ:

Իգիթյանը նշել է, որ նախկինում ԵԱՀԿ-ն կողմնորոշվել էր, որ բանակցություններին պետք է մասնակցեն 3 կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախը: Հայկական կողմն էլ միշտ խոչընդոտում էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք անվան տակ հանդես եկող մարդկանց ներկայությունը։ Սակայն հիմա Հայաստանի դիրքորոշումն այլ է։

*

*