Հայաստանը ետխորհրդային երկրների շարքում բավականին լավ դիրքեր ունի. Աղվան Վարդանյան

Այն բարեփոխումները, որոնք կատարվում են Հայաստանում, հնարավոր չէ` տեսանելի չլինեն:

Այն բարեփոխումները, որոնք կատարվում են Հայաստանում, հնարավոր չէ` տեսանելի չլինեն:

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի` մարտի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք 2008 թվականին ԱՄՆ կողմից Հայաստանում կասեցված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը կարո՞ղ է վերսկսվել:

«Վստահ եմ` ոչ մեկս չունեինք ակնկալիք, որ պետք է գնայինք եւ անմիջապես վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերած վերադառնայինք: Այստեղ մեր խնդիրը ներկայացնելն էր բարեփոխումների ողջ ընթացքը եւ այն քայլերը, որոնք կատարել ենք: Մենք վստահություն ունեինք, որ ընկալումը կար, որ Հայաստանը չի գտնվում այնտեղ, որտեղ նախկինում էր: Հայաստանը շարժվում է առաջ: Ոչինչ չի սկսվում եւ ոչինչ չի ավարտվում այս այցելությամբ: Սրան պետք է հետեւեն այլ հանդիպումներ, ամենօրյա ծանր աշխատանք տանել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը` վստահ լինելով, որ դրական արդյունքի հասնել կհաջողվի:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հավելեց, որ ետխորհրդային երկրների շարքում Հայաստանը բավականին լավ դիրքեր ունի. եթե այն որոշակիորեն զիջում է Վրաստանին, ապա, օրինակ, Ուկրաինայից եւ Մոլդովայից առաջ է:

«Վստահեցնում եմ`  Հայաստանը հիմա ավելի շատ է համապատասխանում այդ չափանիշներին, քան այն ժամանակ, երբ այդ աջակցությունը կար»,-եզրափակեց նա:

*

*