Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Այովան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է:
agn shenq

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառումը կատարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջում:

«Մենք ողջունում ենք Այովայի կողմից, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- նշված է գրառման մեջ:

Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել:

Այովան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է:

*

*