Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել

«Փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի․․․»
pashinyan-aliev

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ինչը կարելի է կապել Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ:

*

*