«Ադրբեջանը հնարավոր է իր նախկին քաղաքական գծից հետ կանգնի». քաղաքագետ

«Այս ընթացքում Ադրբեջանի դեմքը պատռվեց միջազգային հարթակում...»
artur-ghazaryan

Քաղաքագետ Արթուր Ղազարյանն այսօր լրագրողներին ասաց, որ թեև Սարգսյան-Ալիև հանդիպումը հերթական հանդիպումներից է, բայց այս անգամ Հայաստանի համար ավելի շահեկան դիրքերից ենք նստելու բանակցությունների սեղանի շուրջ:

«Այս ընթացքում Ադրբեջանի դեմքը պատռվեց միջազգային հարթակում` որպես բռնատիրական, որպես նավթադոլարները դեպի եվրոպական քաղաքական գործիչներ լոբբիստական գործունեություն իրականացնելու համար ուղղորդող, որը դատապարտվեց աշխարհի կողմից: Այս առումով Ադրբեջանը ոչ շահեկան դիրքերում է այս անգամ նստելու բանակցային սեղանի շուրջ»,- նշեց նա եւ հավելեց. «Բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանի վրա, իրոք, ճնշումներ կան, հնարավոր է` նա իր նախկին քաղաքական գծից հետ կանգնի և փորձի գնալ զիջումների»։

«Մյուս կողմից` այդ` զիջումներ ասվածը տարբեր գնահատականների են արժանանում: Խոսվում է հայկական 5 ազատագրված շրջանների կամ զիջման մասին, բայց այստեղ ես լավատես եմ: Նման բան հնարավոր է քննարկվի, բայց գործնականում դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, կամ ինչ-որ բան չի ստորագրվի»,- ասաց Ղազարյանը:

Իր այս տեսակետը բանախոսը բացատրեց նրանով, որ որքան էլ պայմանավորվածություն ձեռք բերվի, եթե արցախահայությունը դրան դեմ արտահայտվի, դա պարզապես կդառնա թղթի կտոր:

*

*