Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ
hay-xaxaxapahner,-germania

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ` հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները:

*

*