Հայ-թուրքմենական քաղաքական երկխոսության մեջ նկատվում է նոր դինամիկա․ Ռաշիդ Մերեդով

Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է։
handipum (14)

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը նամակներ են փոխանակել՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների բազմաշերտ համագործակցությունն առավել կընդլայնվի՝ խթանելով տարածաշրջանային և միջազգային հարցերում փոխգործակցության խորացմանը և տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Ռաշիդ Մերեդովը արձանագրել է, որ վերջին շրջանում հայ-թուրքմենական քաղաքական երկխոսության մեջ նկատվում է նոր դինամիկա, ինչը վկայում է փոխադարձ հետաքրքրության աճի և երկկողմ գործընկերության երկարաժամկետ հեռանկարների մասին:

Ամփոփելով ուղերձը, արտգործնախարար Մերեդովը ընդգծել է, որ երկու երկրները ակտիվորեն աշխատում են համագործակցության տարբեր ոլորտներում երկկողմ կապերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

*

*