Հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձան՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվել և մասնակցել․․․
musaler

Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին բացվեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանը: Բացման հանդիսավոր արարողության ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, փրկված մուսալեռցիների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:

Ժան Իվ Լը Դրիանը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ դրեց Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին, այնուհետև այցելեց Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվել և մասնակցել աղբյուր-հուշարձանի հանդիսավորի հանդիսավոր բացման արարողությանը:

*

*