Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը դիտորդական առաքելություն կուղարկի Արցախ

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:
Peto-Demirchyan (1)

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի 18 հոգուց բաղկացած կարճաժամկետ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին կլինի Արցախում` դիտարկելու կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Արցախում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հետևելու նպատակով դիտորդական առաքելություն կուղարկի նաև ՀՀ Ազգային ժողովը: ՀՀ տարածքում գտնվող ԼՂՀ քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկությանը ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում:

*

*