Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հույս ունի, որ հանդիպումը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողված քաղաքականությանը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունք է համարում միջազգային հանրության հանձնառությունը...
amn-hay-dat

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունք է համարում միջազգային հանրության հանձնառությունը` սանձելու Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Այս մասին նշվում է  Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի մեկնաբանության տեքստում` Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ:

«Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղում հրադադարի մշտադիտարկման մեխանիզմներ մշակելու եւ տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների ներկայությունը ընդլայնելու վերաբերյալ հայտարարությունները խոստումնալից են այն առումով, որ միջազգային հանրությունը երկար տարիներ Բաքվին հանդարտեցնելուց հետո պատրաստակամ է ձեռնարկելու խոհեմ քայլեր` առերեսվելու եւ զսպելու Ադրբեջանի սրվող ագրեսիան թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեմ»,- նշել է Համբարյանը:

Նա հույս է հայտնել, որ հանդիպումը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողված քաղաքականությանը:

«Կարեւորը այս համաձայնությունների իրագործումն է եւ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության պատրաստակամությունը` հստակորեն եւ առանց երկակիության դատապարտելու վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին Ադրբեջանի խոչընդոտող քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւական հավասարության ոչ արդյունավետ օրինակը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների եւ բռնության սրման պարագայում միմիայն քաջալերել է Ալիեւի քայլերը դեպի պատերազմ: Հույս ունենք, որ կեղծ հավասարության այս ձախողված քաղաքականությանը վերջ կդրվի Վիեննայում կայացած հանդիպման միջոցով»,-ընդգծել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքինգործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴարտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար ԱրլեմԴեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը ներկա են եղել երկուերկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մաﬔդյարովը,դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) ևԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

*

*