Հայկական կողմը իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ-ին

Հայկական կողմը դիմել է ամերիկյան կողմին Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հարցով։
hh-amn

Հայկական կողմը դիմել է ամերիկյան կողմին Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հարցով։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իմ մտահոգությունները ներկայացրել եմ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին եւ անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը հունիսի 26-ին ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ:

 

35993515_1859820740744480_9133177362861522944_n

*

*