Հավաքի մասնակիցները կրկին փակել են Ֆրանսիայի հրապարակը (թարմացվում է, լուսանկարներ)

Առավոտյան ժամը 10:00-ին Նիկոլ Փաշինյանը եկավ Ֆրանսիայի հրապարակ
baghramyan-merjir-serjin-vostikan-havaq

11։50-  Ոստիկանները մեծաթիվ ուժերով փորձում էին բացել Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը. նրանք օղակել են հրապարակը: Այնտեղից ավտոբուսով երիտասարդներ են տեղափոխվել, դեռ հայտնի չէ բերման ենթարկվածների թիվը:

Երթի մասնակիցների շարքում մեծ թիվ են կազմում անչափահասները: Բազմաթիվ դպրոցականներ են հայտնվել նրանց շարքերում:

11։18․- Փաշինյանն առաջարկեց շարժվել Բաղրամյանից դեպի գերատեսչությունների շենքեր եւ շրջափակել դրանք։ Քաղաքացիներ են բերման ենթարկվում Մաշտոցի պողոտայից։

10:50.— Հավաքի մասնակիցները հասել են խորհրդարանի շենքի մոտ եւ բարձրանում են դեպի Բաղրամյան 26։

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները ապրիլի 18-ին կրկին փակեցին Ֆրանսիայի հրապարակը:

Առավոտյան ժամը 10:00-ին Նիկոլ Փաշինյանը եկավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հավաքված քաղաքացիների հետ փակեցին Մաշտոցի պողոտայի այդ հատվածը: «Մեր շարժումն ունի աջակցություն: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս պրոցեսների կազմակերպմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

baghramyan-zinvor

merjir-serjin-pashinyan-havaq-april-18

merjir-serjin-havaq,-erekheq-april

*

*