ՀԱՊԿ-ի ղեկավարումն այսւհետ կիրականացվի ռոտացիոն կարգով

ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը չի քննարկվել, քանի որ անդամ երկրներից մեկի նախագահը ներկա չէր:
hapk

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է կազմակերպության ղեկավարումը ռոտացիոն կարգով իրականացնելու մասին տեղեկատվությունը:

ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը չի քննարկվել, քանի որ անդամ երկրներից մեկի նախագահը ներկա չէր: Գլխավոր քարտուղարի ու բոլոր պաշտոնատար անձանց նշանակման՝ ռոտացիոն համակարգի ներդրման մասին նախագահների որոշումն արդեն ընդունված է։

«Իսկ ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինքն վարչությունների ղեկավարներին ու տեղակալներին, ապա այդ ռոտացիան մեզ մոտ վաղուց է իրականացվում ու ի դեպ՝ շատ հաջող»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով, այդ հարցի քննարկումը հետաձգվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հիվանդության պատճառով: Սակայն այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեկտեմբերին բոլոր պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ հարցին վերջնական լուծում կտրվի:

*

*