ՀԱՊԿ-ի երկրներն առաջին անգամ զորքերի կիրառման համատեղ պլան են ընդունել

Զորավարժություններին մասնակցում են 6 երկրի 1,6 հազարից ավելի զինվորականներ
hapk

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետություններն առաջին անգամ մասնակցել են զորքերի կիրառման համատեղ պլանավորմանը: Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը:

«Գործողությունները մշակվել են «Փոխգործակցություն-2018» զորավարժությունների ընթացքում, որոնք հոկտեմբերի 10-ից մինչեւ 13-ն անցկացվում են Ղրղզստանում»,-նշել է գեներալը, ով ղեկավարում Է զորավարժությունները:

Լապինն ընդգծել է, որ այսօրինակ պլանավորում առաջին անգամ Է իրականացվում 2017 թվականին ՀԱՊԿ-ի մասնակից բոլոր պետությունների մասնակցությամբ ռուսական եւ ղրղզական զորքերի միացյալ խմբավորման կիրառման պլանի ստորագրումից հետո:

Զորավարժություններին մասնակցում են վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի 1,6 հազարից ավելի զինվորականներ, ինչպես նաեւ ավելի քան 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 30 ինքնաթիռ եւ ուղղաթիռ:

*

*