ՀԱՊԿ-ը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում

Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին
hapk-nist

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում: Սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը մանրամասներ ներկայացրեց կայանալիք զորավարժությունների վերաբերյալ:

«Հոկտեմբերին և նոյեմբերին պլանավորված է համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների լայն շրջանակ: Նախկինում մենք զորավարժություններ անցկացրել ենք, որոնք հաջողված են եղել: Սակայն ժամանակակից զինված հակամարտությունները պահանջում են հատուկ մոտեցում: Սրա հետ կապված` որոշում է ընդունվել 2017թ. անցկացնել համատեղ միջոցառումներ «Մարտական եղբայրություն 2017» խորագրի ներքո»,-  նշեց Սիդորովը:

Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին։ Ակտիվ մասը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում:

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխախտ եղբայրություն» խորագրով զորավարժությունները կանցկացվեն Ղազախաստանում և Տաջիկստանում: Տաջիկստանում զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերին:  Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի շուրջ 12 հազար մարդ:

*

*