Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարների հավաքը

Հավաքը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքների փուլերից:
hapk

Երևանում hուլիսի 11-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պետությունների (ՀԱՊԿ) կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ-պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից

Հավաքին մասնակցում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հավաքը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքների փուլերից:

*

*