ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի նշանակվի մինչև 2019 թ-ը

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։
hapk
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն ընտրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար մինչև 2019 թ-ի ավարտը։ Այդ մասին РБК-ին ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ 
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ օրը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուդի նիստը և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգը բաժանված է հանդիպման մասնակիցներին», — ասաց Ա.Գասպարյանը։

*

*