Պուտինը 2 ժամ ուշացել է ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանից

Նստաշրջանը վարում է խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սարգսյանը:
hapk-droshner

Երևանում քիչ առաջ երկու ժամ ուշացումով մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։ Դրան մասնակցելու նպատակով Երեւան է ժամանաել ՌԴ նախագահ Պուտինը, որի ուշացումն էլ նստաշրջանը ուշ բացելու պատճառ է եղել։

Նստաշրջանը վարում է խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կքննարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:

*

*