Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ-ի ԽՎ խորհրդի արտագնա նիստը

Նիստը կնախագահի Ռուսաստանի պետդումայի դաշնային ժողովի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
hapk-hayastan

Ազգային ժողովի շենքում այսօր տեղի կունենա «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության»՝ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը:

Նիստը կնախագահի Ռուսաստանի պետդումայի դաշնային ժողովի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Ազգային ժողովի տեղեկացմամբ՝ Սերգեյ Նարիշկինը եւ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հանդես կգան հայտարարությամբ:

Իսկ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում ելույթ կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա խոսելու է ժամանակակից պայմաններում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը հակազդելու մասին:

*

*