ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել

Նա նշել է, որ որոշումը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ:
hapk

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա նշել է, որ որոշումը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ: «Նիստը պետք է անցկացվի հոկտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանը, ըստ ամենայնի, հրաժարական կտա, եթե իրադարձություններն այդպես ծավալվեն, ապա ու՞մ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատարի՞ հետ: Սա անտրամաբանական է ու ճիշտ չէ»,- նշել է ռուս օրենսդիրը:

*

*