ՀԱՊԿ-ը հրապարկել է ԼՂ հակամարտության մասին հայտարարություն

ՀԱՊԿ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի...
hapk

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երեւանում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

Դրանում նշվում է, որ կառույցն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերին եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններին:

«ՀԱՊԿ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ, նաեւ պետությունների տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա»:

Մինչ այս, երեւանյան նստաշրջանից անմիջապես հետո մամուլում, մասնավորապես՝ հայաստանյան ու ռուսաստանյան, նշվում էր, որ այսպիսի հայտարարություն չկա: Այսօր այն հրապարակվեց, տեքստը տեղադրված է կառույցի պաշտոնական կայքում:

*

*