Շարմազանով․ Ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի

«Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը կազմակերպությունում»
hapk-nist

Օրերս Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովը ցույց տվեց, որ Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը կազմակերպությունում: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի:

«Անչափ կարեւոր էր ՀԱՊԿ ընդունած հայտարարության Արցախի խնդրի կարգավորման հատվածը, ուր հստակ աջակցություն էր հայտնվում Մինսկի խմբի համանախագահության ջանքերին եւ կոչ արվում իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Սա պաշտոնական Երեւանի, մասնավորապես, նախագահ Սարգսյանի դիվանագիտական հաջողությունն է»,-  նշեց Շարմազանովը:

*

*