ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշումը կընդունվի դեկտեմբերի 6-ին

Տեղի ունեցավ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
hapk-nist-naxagahner-astana1 (1)

Աստանայում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները, Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եկել են Անկախության պալատ, որտեղ նրանց դիմավորել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Համատեղ լուսանկար անելուց հետո նիստը սկսվել է:

Փակ դռների հետեւում երկրի ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Որոշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկ-Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

*

*