«Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը «խիստ ոչ մասնագիտական» է»․ ՏԱՍՍ

Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրը Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը անվանել է...
hapk

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրը Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը անվանել է «խիստ ոչ մասնագիտական»։ «Նման հայտարարություններ լսելը առավել քան տարօրինակ է, երբ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել նախարարության կոլեկտիվի վրա, որը վերջերս էր ներկայացրել ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունը, ասել է անանուն աղբյուրը, պարզաբանելով, որ Երեւանն ինքը պետք է պաշտոնապես սկսի Խաչատուրովին ետկանչի գործընթաց։ Աղբյուրը պնդել է, որ Հայաստանը պետք է նախ գրավոր առաջարկի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման, այլ ոչ թե այդ պաշտոնում փոխարինման հարց։

Հիշեցնենք, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

*

*