ՀԱՊԿ-ը կողմնակից է ԼՂ հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելուն

ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել
hapk

Նոյեմբերի 30-ին՝ Մինսկում, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ընդունել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը սատարելու մասին հայտարարություն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:

«Մենք հանդես ենք գալիս 2016-2017 թվականներին Վիենայում, Սանկտ Պետերբուրգում, Ժնևում կայացած գագաթաժողովներին ղարաբաղյան խնդրով ձեռք բերած պայմանավորվածությունների օգտին, որոնք ուղղված են հրադադարի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ու բանակցային գործընթացի ակտիվացման համար լրացուցիչ միջոցների ձեռնարկմանը, ինչպես նաև իրավիճակի սրացում թույլ չտալուն»,- ասված է հայտարարության մեջ:

*

*