ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

...տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով «ԲելՏԱ» պետական գործակալությանը
nikol-pashinyan-lukashenko

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով «ԲելՏԱ» պետական գործակալությանը։

Հիշեցնենք, որ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացնենք, որ այսօր Պետերբուրգում տեղի է ունեցել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին նախատեսվում էր քննարկվել ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցը, սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ նիսիտ տղի չի ունենա, եւ քարտուղարի հարցը կքքնարկվի արդեն 2019 թվականին։

 

*

*