Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

...քննարկվելու են հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը
hapk-artgorcnaxararner-bishkek2

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ու լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արտգործնախարարների խորհրդի նիստում  քննարկվելու են հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

 

*

*