ՀՀ Նախագահն ընդունել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներին եւ Նիկոլայ Բորդյուժային

Սերժ Սարգսյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է նիստի աշխատանքի կարեւորությունը...
sargsyan-bordyuja
Երեւանում այսօր անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Մինչ այդ հավաքի մասնակից նախարարներն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Բաղրամյան 26-ում հանդիպել են Հայաստանի նախագահի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է նիստի աշխատանքի կարեւորությունը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարեւոր բաղադրիչներից մեկի՝ Կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը:
Նախագահը հույս է հայտնել, որ արտգործնախարարների նիստում հավանության կարժանանա նաեւ մինչեւ 2025 թվականը ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:

*

*