«Եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու». Արմեն Ռուստամյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով ՀԱՊԿ թեմային, ասաց․․․

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով ՀԱՊԿ թեմային, ասաց, որ միանշանակ է, որ թե′ Բելառուսի, թե′ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողական ոգուց և համագործակցության տրամաբանությունից։  «Սրանով, չեմ կարծում, որ օգնում են հետագա համագործակցության ձեռք բերմանը: Նման հարցերը լուծվելու են համախոհությամբ, և դրա հնարավորությունը պետք է պահպանվի: Մյուս կողմից էլ մեր խնդիրները մենք այնպես պետք է ձևակերպենք, որ լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն»,- ասաց նա:

Ռուստամյանը, խոսելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը պահելու ցանկությունից, նկատեց, որ մինչ այդ պետք է հասկանային, որ կար բաց կանոնադրության մեջ: «Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել, որը չենք արել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել»,- շեշտեց նա՝ ավելացնելով,-«Կրքերը բորբոքում են, լարվածությունը մեծանում է, ՀԱՊԿ-ում, եթե պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու: Տեսնում եմ՝ Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով ՀՀ-ի վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն ՀՀ-ից է»:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Նոր քարտուղարի ընտրության  հարցը կքննարկվել դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում։

 

*

*