«Ներման մասին» եւ «Հանրային խորհրդի մասին» օրենքներն ընդունվեցին

Դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
aj-qvearkutyun

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը:  Կողմ քվեարկեցին 63,  դեմ՝ 31 պատգամավոր: Դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:

Ընդդիմադիրները պնդում էին, որ այս դրույթները հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են նախագահի լիազորությունները:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանն  ընդունեց նաեւ «Հանրային խորհրդի մասին» օրենքի լրամշակված նախագիծը:  «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դարձյալ դեմ քվեարկեցին։ Նախագիծն ընդունվեց ձայների 64 կողմ 32 դեմ  հարաբերակցությամբ:

Ի տարբերություն ներկայիս կազմի, նախատեսվում է խորհրդի 36 անդամի փոխարեն ունենալ 45-ը, որոնցից 15-ին կնշանակի կառավարությունը, մյուս անդամները կընտրվեն գաղտնի քվեարկությամբ։ Բարձրացվել է նաև խորհրդի անդամների տարիքային շեմը։ Եթե գործող օրենքը թույլատրում է խորհրդի անդամ դառնալ 18 լրացած անձանց, ապա նոր կարգավորումներով խորհրդի անդամ կարող է դառնալ 25 տարին լրացած անձը։

Նախատեսվում է նաև ավելացնել ոլորտային հանձնաժողովների թիվը՝ 12-ի փոխարեն 15։

*

*