Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Հանդիպմանը նաեւ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
handipum (2)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններում հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշտությունն ու համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Տոյվո Կլաարը նկատել է, որ Եվրամիությունը եւս մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաեւ համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ:

Հանդիպմանը նաեւ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ Տոյվո Կլաարին ընդունել են արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

*

*