«Համախմբում» կուսակցությունը գալիս է իշխանափոխության՝ Օսկանյանի գլխավորությամբ

Այսօր տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության հիմանադիր համագումարը։
vardan-oskanyan

Այսօր տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության հիմանադիր համագումարը։ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն ընտրվել է կուսակցության ղեկավար եւ վարչության խորհրդի նախագահ։

Փոխնախագահներ են ընտրվել նախկին ԲՀԿ-ականներ, ԱԺ պատգամավորներ Էլիներ Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Ընտրվել է վարչության կազմը, որի անդամ են նաեւ «Արաբո» ջոկահի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ՄԻ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

«Համախմբումը» պատրաստվում է իշխանափոխության։ Այս մասին հայտարարել է Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ գալիս են երկրում իրավիճակ փոխելու։ Ընդ որում, համախմբումը լինելու է «վերկուսակցական կառույց» եւ վերածվելու է ժողովրդական շարժման՝ «հանուն Հայաստանի եւ հաղթանակի»։

Օսկանյանին տրվել է պարբերաբար հնչեցվող նույն հարցը՝ կուսակցության եւ ՀՀ երկրկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին։ «Երկիրն այսօրի» հարցը՝ հնարավո՞ր է նա հայտնվի կուսակցության նախընտրական ցուցակում, Օսկանյանը չի հերքել եւ չի հաստատել։

«Դա հիպոթետիկ հարց է, որին այս պահին պատասխանել չեմ կարող»,- ասել է Օսկանյանը։

Չունի՞ մտավախություն, որ քաղաքական դաշտում կրկին ակտիվանալով, իր դեմ քրեական հետապնդման քայլեր կարվեն, Օսկանյանը պատասխանել է, թե չի բացառում, բայց նաեւ հանգիստ է, քանի որ դրա համար հիմքեր չունի։

«Համախմբման» հիմնադիր համագումարին որեւէ կուսակցություն հրավիրված չէր։

*

*