«Համատիրությունները գումար հավաքող եւ գործ չանող մարմիններ են»․ Դավիթ Խաժակյան — Երկիր Մեդիա

«Համատիրությունները գումար հավաքող եւ գործ չանող մարմիններ են»․ Դավիթ Խաժակյան

Ներկայացվող նախագծով սեփականատերերի խորհուրդ է ձեւավորվելու...
shenq

Իրականում համատիրությունները գումար հավաքող եւ գործ չանող մարմիններ են: «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» նոր օրինագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Թեեւ խոսքը ոչ բոլոր համատիրությունների մասին է, բայց Խաժակյանը պնդում է, որ ընդհանուր առմամբ վերջիններս գործ չեն անում եւ բնակիչներն առհասարակ ներգրավված չեն համատիրությունների իրականացրած գործառույթներում:

Նախագիծը քննարկման փուլում է, Ազգային ժողովի հաստատման դեպքում այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի մեկից:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը թեեւ ընդունում է, որ համատիրություններն իրենց չեն արդարացնում, սակայն հավաստիացրել է, որ դրան փոխարինող մարմինը պետք է հստակ գործի: Ներկայացվող նախագծով սեփականատերերի խորհուրդ է ձեւավորվելու, որն էլ իրականացնելու է համատիրության գործառույթները:

*

*